Ամերիկյան PepsiCo ընկերությունը մինչև 2020 թ. 330 մլրդ ռուփի (5.2 մլրդ դոլար) կներդնի Հնդկաստանում իր բիզնեսի զարգացման մեջ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
«Հնդկաստանը հսկայական պոտենցիալ ունեցող երկիր է: PepsiCo-ի համար այն շատ գրավիչ է և առաջնային` շուկայի զարգացման առումով»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ինդրա Նուին:
Ներդրումների շնորհիվ PepsiCo-ն ծրագրում է ընդլայնել արտադրության ծավալը բնակչության թվով աշխարհի երկրորդ երկրում, ինչպես նաև շրջանառության մեջ դնել ապրանքների նոր տեսականի: Դրա շնորհիվ ընկերությունը հույսի ունի նաև ընդլայնել իր ապրանքների վաճառքը Հնդկաստանի հարևան հարավարևմտյան երկրներում:







































