Բրիտանիան ու Իրանը փոխանակվել են հավատարմատարներով, որպեսզի արագացնեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, հայտնում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիան Աջայ Շարմին նշանակել է Իրանում հավատարմատար: Իրանից հավատարմատար է դարձել Հասան Հաբիբոլան:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ հավատարմատարների փոխանակումը կարող է հանգեցնել Լոնդոնում ու Թեհրանում դեսպանությունների բացմանը:







































