89-ամյա մենեջեր Իրեն Լանինգն ու ինժեներ Ջորջ Քոֆֆինը Սաթոն–Քոլդֆիլդից, հանդիպել են ընդհանուր ծանոթի թաղման ժամանակ։ Երկուսի ամուսիններն էլ մահացել են տարիներ առաջ։ Եվ հիմա Ջորջն ու Իրենը պատրաստվում են կյանքի մնացած մասն իրար հետ անցկացնել։
Իրենն ու Ջորջը հավանում էին իրար դեռևս 70 տարի առաջ, երբ երկուսն էլ 17 տարեկան էին։ Նրանք սովորում էին տարբեր դպրոցներում, բայց ապրում էին իրարից 200 մետրի վրա։ Ջորջը հաճախ էր տեսնում գեղեցկուհի հարևանուհուն, բայց առաջին քայլն անել չէր հանդգնում։

Կես տարի առաջ, ընդհանուր ծանոթի թաղման ժամանակ Ջորջը կրկին հանդիպել է Իրենին։ Այդ ժամանակ նա արդեն ութ թոռ ուներ, իսկ Իռենը՝ երեքը։ Բայց երկուսն էլ այրիացած էին։ Այդպես խոսքը՝ խոսքի վրա, քայլը՝ քայլի, Իրենը կանչում էՋորջին հիշել անցած գնացած օրերը մի բաժակ թեյի շուրջ։

«Մենք այն տարիքում չենք, որ չշտապենք, դրա համար էլ ես անմիջապես համաձայնեցի և այցելեցի Իրենին հաջորդ օրը։ Մենք զրուցում էինք նրա հետ 17 տարեկան դեռահասների նման։ Այնպիսի զգացողություն էր, կարծես այդ 70 տարիները չէին եղել»,– պատմում է Ջորջը։

Հիմա երջանիկ ծերուկները պատրաստվում են համեստ հարսանիք անել հաջորդ ամիս, որպեսզի միասին ապրեն իրենց տրված ժամանակը։ Նրանք ասում են, որ իրենց երեխաներն ու թոռները միայն ուրախ են իրենց համար և ամեն ինչով սատարում են իրենց։








































