Ուկրաինացի դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ցանկանում է մնալ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը և դատի տալ նրան զրպարտության համար։ Պարադոքսալ հայտարարությունները նա արել է երեքշաբթի, մամլո ասուլիսի ժամանակ։

Վիտալինան չի պատրաստվում վերջակետ դնել դերասանի հետ իր ամուսնությանը։ 39-ամյա կինը կշարունակի վիճարկել ամուսնալուծության վերաբերյալ դատավճիռը՝ միաժամանակ ցանկանալով պատասխանատության ենթարկել Ջիգարխանյանին զրպարտության համար։
Նա գանգատվել է անձնական կյանքում կողմնակի մարդկանց միջամտությունից և ցանկանում է նրանց հետ մղել։







































