ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ 2018-ի առանցքային իրադարձությունը Անկախ պետականության 100-ամյակն է՝ Մայիսի 28-ը:
Աղվան Վարդանյանի խոսքով՝ չնայած մեր բազում խնդիրներին՝ մենք պարտավոր ենք գիտակցել, որ հիմքերի հիմքը անկախ պետականությունն է. «Ես համաձայն չեմ, որ բացառիկ այս տարեթիվը սահմանափակվի մի քանի օրվա տոնակատարությամբ: Ամբողջ տարին այդ նշանի տակ պետք է անցնի: 2018-ի յուրաքանչյուր օրը Մայիսի 28-ով շնչավորելու անհրաժեշտություն կա»:
Ինչպես նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավորը՝ ճիշտ է, Մայիսի 28-ը կերտելու մեջ էական դերակատարություն է ունեցել Դաշնակցությունը, բայց այն համայն հայության դարավոր իղձերի մարմնացումն էր. «Եվ Դաշնակցությունը նաև այս առումով է բոլորինը»:
Մանրամասները՝ տեսանյութում: