Ֆուտբոլի Աշխարհի գավաթը վաղը կցուցադրվի Երևանում: Միջոցառումը տեղի կունա ժամը 15:30-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջին հարկում:
Հանրային ցուցադրությունը տեղի կունենա 16:00-ից 17:00-ն: Այն բաց է բոլոր ցանկացողների համար:
Գավաթի երևանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ ՀՀ Նախագահը Գավաթը կընդունի 1998 թվականի Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:






































