ԱՄՆ-ի Երկրաբնական ծառայության գիտնականները պարզել են, որ Երկրի հյուսիսային կիսագնդի հավերժական սառածությունում 793 միլիոն կիլոգրամ սնդիկ Է կուտակվել: Գլոբալ տաքացման հետեւանքով սառցի հալումը կհանգեցնի շրջակա միջավայր թունավոր մետաղի արտանետման եւ գլոբալ բնապահպանական աղետի: Հետազոտողների հոդվածը հրապարակված Է Geophysical Research Letters-ում:
Հավերժական սառածությունում կա բնական սնդիկ, որն ստացվում Է մթնոլորտից եւ հողի մեջ կապվում օրգանական նյութի հետ: Հետագայում գրունտի մասնիկները սառչում, սառույց են դառնում:
Գիտնականները տարրալուծել են 2004-ից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակամիջոցում Ալյասկայում վերցված սառույցի 13 նմուշներ: Ստացված տվյալները համեմատել են ամբողջ աշխարհում տունդրայական հողերի 11 հազար նմուշների հետ: Պարզվել Է, որ հավերժական սառածությունում 10 անգամ ավելի շատ բնական սնդիկ կա, քան վերջին 30 տարվա ընթացքում շրջակա միջավայր Է արտանետվել մարդածին գործունեության հետեւանքով:
Մեծ քանակությամբ մետաղը, որը կազատվի սառույցը հալվելիս, կվերածվի մեթիլսնդիկի՝ թունավոր միացության, որը կուտակվում Է կենդանի Էակների օրգանիզմում եւ առաջացնում Է ծանր խանգարումներ, այդ թվում՝ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում:









































