ԱԺ նիստում քննարկվում է Հարկային օրենսգքում փոփոխություններ անելու հարցը:
Ինչպես ներկայացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է ավտոբուսների համար մեկ նստատեղի հաշվարկով արտոնագրային հարկի դրույքաչափը սահմանել 1800 դրամ՝ 2000 դրամի փոխարեն, իսկ միկրավտոբուսների համար սահմանել 2300 դրամ:
Դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Դուք նշեցիք, որ արտոնագրային դրույքաչափը 2000-ից դարձել է 1800 դրամ: Բայց մինչ այդ ունեինք հաստատագրված 1000 դրամ: Ինչպե՞ս է ստացվում, որ 1000 դրամն ավելի շատ է, քան 1800 դրամը»:
Պատգամավորը, կոնկրետացնելով հարցը, ասաց. «Ինչքա՞ն է դառնում 28 ուղևորատեղ ունեցող տրանսպորտային միջոցի ամսական վճարը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































