ԱԺ-ում Դատական օրենսգրքի հարցի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, դիմելով Գևորգ Կոստանյանին, հարց բարձրացրեց. «Ո՞ր դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի»:
«Որպեսզի ՄԻԵԴ-ը գանգատն ընդունի, անձը պետք է սպառած լինի ներպետական պաշտպանության բոլոր միջոցները, այսինքն՝ առաջին ատյան, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան, և հարցը պիտի բարձրացրած լինի բոլոր ատյաններում»:
Սակայն նրա խոսքով՝ առաջին ատյանում 1 դատավոր է, վերաքննիչում՝ 3 դատավոր, և խորհրդակցական սենյակում գաղտնի է, թե նրանք ինչպես են քվեարկել, և վճռաբեկ դատարանը 2/3-ով մերժել է վարույթ ընդունելը. «Հիմա ո՞ր դատավորն է պատասխանատվության ենթակա կոնվենցիայի դրույթը խախտելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































