Sunday, 05 07 2026
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը 2018-ին շարունակելու է կազմակերպել եվրոպացի գործիչների այցն Արցախ

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը 2018-ին շարունակելու է կազմակերպել եվրոպացի հասարակական, քաղաքական գործիչների այցն Արցախ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը: Նրա խոսքով, այսօր Արցախի աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ դառնում է Արցախի մեկ դեսպանը:

«Այն, ինչ մենք գիտենք Արցախի պետականության, ժողովրդի եւ դժվարությունների մասին, պետք է փոխանցել օտարներին: Եվրոպայի Հայ դատի գրասենյակը, կապի մեջ լինելով եվրոպացի շատ պատգամավորների հետ, նրանց եւ այլ հասարակական խմբերի այցելությունները դեպի Արցախ համարում է իր առաքելության հիմնական նպատակներից: Այս օրերին արդեն իսկ Հայ դատի գրասենյակը կազմակերպել է Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակության այցը դեպի Հայաստան եւ Արցախ, որտեղ նա մի շարք քաղաքական հանդիպումներ ունեցավ»,-ասաց Շիրինյանը:

Նրա խոսքով, այս պատվիրակությունների այցը կարևորվում է նրանով, որ այդ գործիչները տեղում են ծանոթանում իրավիճակին, դրանից բացի, այն նպաստում է խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, որն ինչ-որ տեղ նաև հակազդում է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը:

«Այսպիսի ձեռնարկների գործնական արդյունքները հնարավոր է միայն երկարաժամկետ կտրվածքով ստանալ, սակայն անմիջական արդյունքները ևս չեն ուշանում: Մեկ օրինակ կարող եմ ներկայացնել՝ Բելգիայի, Արցախի պատգամավորների բարեկամական խմբի ստեղծումը, որը տեղի ունեցավ 2017 թվականի հոկտեմբերին Հայ Դատի գրասենյակի կազմակերպած՝ Եվրոպահայոց 4-րդ համագումարի շրջանակում Արցախի նախագահի ներկայությամբ: Ի դեպ, նշված բարեկամական խմբի մաս կազմող պատգամավորները նախօրյակին ընդգրկված էին Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ դեպի Արցախ այցելություն իրականացրած պատվիրակություններում: Պետք է նշել, որ այսպիսի խմբեր նաեւ գոյություն ունեն Եվրախորհրդարանի հետ եւ Ֆրանսիայի ազգային ժողովի հետ»,-ասաց Հարութ Շիրինյանը:

Շարունակելով ներկայացնել ընթացիկ տարվա անելիքները՝ Հարութ Շիրինյանը նշեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս աշխատելու են մի քանի ուղղությամբ՝ Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված արդարության պայքար, Արցախի ժողովրդի իրավունքների պահպանում ու մեկուսացման նվազում:

«Իրականության մեջ, 2017-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները, համայն աշխարհին ցույց տալով իրենց իսկական դեմքը, անգիտակցաբար նպաստեցին Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքներին: Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները եւ փոքրամասնությունների դեմ հալածանքները հստակ են բոլորին: Նաեւ հստակ են Ադրբեջանի խավիարային դիվանագիտության փաստերը եւ շփման գոտում հարձակողական ոճը: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ 2018-ին մեր առաջնահերթություններից մեկը պետք է լինի Եվրոպական քաղաքական դասակարգից պահանջելը, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա սահմանին հրադադարի խախտումների հետաքննական մեխանիզմները տեղադրելու նպատակով»,-ասաց նա:

Ընթացիկ տարում Եվրոպայի Հայ դատի գրասենյակը միջոցառումներ է նախատեսում նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ: Այս տոնը մեծ շուքով նշելու համար ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսվում Ֆրանսիայում, Բելգիայում եւ Նիդերլանդներում՝ ցուցահանդեսներ, դասախոսություններ, համերգներ և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում