Thursday, 02 07 2026
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը

Ինչո՞ւ ասպարեզ նետվեց Արմեն Սարգսյանի մասոն լինելու թեման. Հարցրեք դաշնակցականներին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մեզանում մասոնականության թեման եթե ոչ փակ, ապա մշտապես խիստ բացասական լույսի ներքո է դիտարկվել, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում, խնդրի առնչությամբ լուրջ գրականություն կա, և որևէ մեկը չի խուսափում խոստովանելուց, որ մասոնական «էթիկան» ու դպրոցը Ռուսաստան բերվեցին Պետրոս Առաջինի օրոք (չմոռանանք` նա մեծագույն ռեֆորմատոր էր, որը Ռուսաստանում փոխեց ոչ միայն մենթալ պլանը, այլև Ռուսիան դարձրեց հույժ եվրոպական երկիր՝ Պետերբուրգ հյուսիսային մայրաքաղաքով, որն ամբողջովին կառուցված է մասոնական մետաֆիզիկայի համաձայն և առայսօր համարվում է համաշխարհային գեղեցկուհի-եվրոպական կենտրոն):

Ռուսաստանում «հաճույքով» շեշտում են, որ Պուշկինը, Գրիբոյեդովը, Չաադաևը, Կարամզինը (հատկապես Կարամզինը), որոշ ցարեր, բայց հատկապես Նապոլեոնին հաղթած գեներալ-ֆելդմարշալ Կուտուզովը (ամենաբարձրագույն` յոթերորդ աստիճանի շվեդական սիստեմում` «Կանաչող դափնի» ծածկանվամբ), թարմ օրինակն էլ Բիլդենբերգյան ակումբի ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը, մասոններ են եղել. նշում են և առանձնապես շատ մեծ «ցնցում» չեն ապրում:

Այսօր մի կողմ թողնենք «Ազատ որմնադիրներ» մատրիցայով «Եղբայրություն, հավասարություն, ազատություն» ուսմունքի իրական գնահատանքը, որը, ի դեպ, անչափ բարդ է, քանզի իր մեջ ունի այնպիսի հիբրիդ, որ պետք է կարողանալ «կոտլետների ու ճանճերի» դասերը միմյանց չխառնել, դառնանք հարցին, թե ինչու՞ մեկ էլ ու հարկ եղավ անդրադառնալ այս բարդ, «անքննելի» թեմային:

Բանն այն է, որ օրերս ՀՀԿ խորհրդի անդամ, ԱՄԿ խորքերից եկող, դիսիդենտ, իր հայացքների համար ազատազրկված, ՀՀԿ-ում գրեթե «սպիտակ ագռավի» կարգավիճակ ունեցող Վազգեն Կարախանյանն ասաց (նա է մշտապես բարձրաձայնում այն, ինչը մնացածները գուցե և մտածում, բայց երբեք չեն համարձակվում ձայն հանել), որ «կասկածներ» ունի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի` «մասոնների» հետ կապի առնչությամբ:

Այսպես ասած, ջինը շշից հանվել է. թեման նետվել է քաղաքական քննարկման դաշտ. կարելի՞ է «դավադրության տեսության» հանգույն ասել, որ` ոչ հենց այնպես: Կարելի՞ է կարծել, որ թեման նետվել է, որ հայոց մենթալ պլանը ևս համաքայլ լինի իրական-գլոբալ աշխարհի իրողություններին. մանավանդ որ մասոնական ուղղությունն անչափ պրագմատիկ «ուսմունք-դպրոց» է, որը երբեք իլյուզիաներով չի առաջնորդվում, որը շատ լավ գիտի մարդկային, ընկերային, հասարակարգային բնույթները, ընդ որում՝ իրեն էլ համարում է ոչ թե կրոնական (չնայած շատ բան վերցրել է Աստվածաշնչից` հայելային կերպով շրջել վերցրածի էներգետիկան), այլ հասարակական կազմակերպություն, և իզուր չէ, որ Արմեն Սարգսյանը ցանկացել է հանդիպել նաև հասարակական կազմակերպությունների հետ:

Կարելի՞ է կարծել` փորձ է արվում Արմեն Սարգսյանի «գլոբալ» էներգետիկան մի քիչ իջեցնել (հայերեն ասած` մի քիչ վարկաբեկել նրան), որովհետև նույն «կապերը»` Վազգեն Կարախանյանի ասած` «մասոնական օբշչեստվայի» հետ, որը համարվում է գլոբալ աշխարհի էլիտան, շատ դեպքերում (ասենք՝ արքայազն Չարլզի ու Ելիզավետա թագուհու) լուրջ հայտ կարող են դառնալ Արմեն Սարգսյանի համար, որպես խաղացող, և ինչ-որ պահի գեոքաղաքական, ներքաղաքական նժարն ամբողջությամբ կթեքվի դեպ նրա կողմը, ինչը մեզանում «թույլ տալ» չեն կարող:

Կարելի է նաև այդ ամենը պարզապես ՀՀԿ-ական անփութություն համարել, ուր «ձախ» ձեռքը շատ հաճախ չգիտի՝ ինչ է անում «աջը», և բարեհոգի ժպիտով նայել այդ ամենին, քանզի հայոց մեջ նույնպես մասոնականության պակաս չի եղել:

Հարցրեք Արմեն Սարգսյանի հետ հանդիպած, Առաջին Հանրապետությունը «սարքած ու քանդած» դաշնակցականներին, զի դաշնակցական խորհրդարանական Առաջին Հանրապետության նախարարների, վարչապետների մեջ «մասոնական դան» ունեցողների պակաս ամենևին չի եղել: Քաջազնունին` հա:

Բայց ամենաբարձր «դանը»` երեսուներեքերորդ օթյակ, ունեցել է Սիմոն Վրացյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում