Ֆրանսիական Givenchy բրենդը ներկայացրել է գարուն-ամառ 2018 հավաքածուի գովազդային արշավը, որը նկարահանվել է սարսափ ժանրում։ Նախագծի վրա աշխատել է լուսանկարիչ Ստիվեն Մեյզելը։ Կարճամետրաժ ֆիլմում մոդելները զբոսնում են լքված առանձնատնով՝ նայելով հին հայելիներին և փշրելով դրանք։ Ահարկու երաժշտությունը, մռայլ գույներն ու առեղծվածային մթնոլորտը կարծես սարսափ ֆիլմից լինեն։
Նախագծի հիմքում ընկած է բրենդի գեղարվեստական տնօրեն Քլեր Ուայթ Քելլերի գաղափարը, ում համար գարուն-ամառ հավաքածուն դարձել է Givenchy-ի հետ աշխատանքի առաջին արդյունքը։ Դիզայները պարզաբանել է, որ կոտրված հայելիների միջոցով ցանկանցել է ցույց տալ հին կերպարների ոչնչացման գաղափարը։
Հիշեցնենք, որ ապրանքանիշի նախկին գեղարվեստական տնօրեն Ռիկարդո Տիշին զբաղեցրել էր պաշտոնն ավելի քան 12 տարի և լքել այն 2017 թվականի փետրվարին։







































