Շվեդական լեգենդար ABBA խմբի անդամ Բյորն Ուլվեուսը ITAR-TASS-ի թղթակցի հետ զրույցում հերքել է եկող տարի խմբի վերամիավորման մասին լուրերը:
«Մենք պարզապես դա անելու անհրաժեշտություն չենք զգում: Ինչ-որ անսպասելի եղանակով բեմ վերադառնալը դարձել է հայտնի տրյուկ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով խմբի երգիչ Ագնետա Ֆելտսկուգի խոսքերը:
Գերմանական պարբերականներից մեկի հետ զրույցում երգչուհին ասել էր, թե չի բացառում, որ լեգենդար համույթը կմիանա:











































