Պարոն Բաբլոյանը պետք է իմանա, որ մեր երկրի զարգացումը վաղուց կանգնել է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի օրերս մեզ հետ զրույցում արված այն հայտարարությանը, որ «Ելք»-ը կանգնացնում է երկրի զարգացումը: