Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած ԵԼՔ դաշինքի՝ ընդդեմ թանկացումների երկրորդ հանրահավաք-երթին խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում նշեց, որ շատերը մտածում են, որ ոչինչ չի փոխվելու:
«Բայց փոխողը մենք ենք, և մենք մեր պայքարի միջոցով կարող ենք պահանջել փոփոխություն: Մեզանից բացի ոչ ոք չի կարող իրողություն դարձնել փոփոխությունների օրակարգը: Իշխանություններն ասում են, թե գները կարգավորում են շուկայական հարաբերություններում, բայց չեն ասում, որ անհրաժեշտ է ապահովել մրցակցային պայմաններ, որի արդյունքում են գոյանում արդարացի գներ: Նրանք չեն ասում, որ թանկացումները տեղի են ունեցել հարկային փոփոխությունների արդյունքում: Մենք ունենք առաջարկություն՝ նվազեցնել թանկացումները, բերել նախնական վիճակին, եթե վարենք խելամիտ քաղաքականություն»,-ասաց նա: