Monday, 15 06 2026
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Լևոն Զուրաբյանը դժգոհում է՝ ինչու են խոչընդոտում պատգամավորների մուտքը ՔԿՀ-ներ

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նոյեմբերի 11-ի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը հրավիրեց իրավապահ մարմինների պահվածքին, ովքեր խոչընդոտում են օրենքով սահմանված պատգամավորների մուտքը Քրեակատարողական հիմնարկներ։ Զուրաբյանը հիշեցրեց՝ ԱԺ պատգամավորների գործունեության կարևոր երաշխիքներից մեկն այն է, որ օրենքով նրանց տրված են հնարավորություններ՝ հանդիպելու պետական պաշտոնյաների հետ, այցելելու ձերբակալվածներին, կալանավորվածներին և այլն:

«Այս մի քանի օրվա ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ կոնկրետ պատգամավորներին թույլ չեն տվել այցելել ձերբակալվածներին, կամ պետական պաշտոնյան չի հանդիպել պատգամավորին։ Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին, ինձ նույնպես թույլ չեն տվել: Արաբկիրի ոստիկանապետը՝ Ամիրխանյան Գրիշան, չի հանդիպել՝ հակառակ նրան, որ հավաստիացումներ տվեց, թե դա կանի՝ համաձայն օրենքի»,-ասաց նա։

Նշենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ևս արդեն քանիցս բարձրաձայնում է այն մասին, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել կալանավորված հեղափոխական Շանթ Հարությունյանի հետ: Զուրաբյանի դժգոհությունն է առաջացրել նաև բարձրաստիճան ոստիկանների պահվածքը. չեն հանդիպում պատգամավորների հետ, պատշաճ բացատրություններ չեն տալիս այս կամ այն դեպքի առիթով, մինչդեռ օրենքը պատգամավորներին հնարավորություն տալիս է:

ՀԱԿ պատգամավորին հետաքրքրում էր՝ ի՞նչ կարող է անել ԱԺ նախագահն այս պարագայում: Հակառակ այն հանգամանքին, որ հնչեցված հարցն օրակարգային չէր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պատգամավորը մանրամասն ներկայացնի հարցը, խոստացավ զրուցել գերատեսչության ղեկավարի հետ, որ պարզաբանի՝ ինչո՞ւ չեն հանդիպել, եթե օրենքը սահմանում էր:

«Ազգային ժողովն ամեն ինչ կարող է անել, մենք ամեն ինչ կարող ենք անել, որ օրենքը պահպանվի: Ես առաջարկում եմ Ձեզ ավելի մանրամասն ներկայացնել, և ես գերատեսչությունների ղեկավարների հետ անձամբ կխոսեմ և կփորձեմ ճշտել, թե ինչու չեն հանդիպել, եթե օրենքը դա պարտադրում է»,- ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում