Կալիֆորնիայի հրդեհի արդյունքում փրկարարները կարողացել էին կրակի միջից երկու արջերի փրկել, ովքեր երրորդ աստիճանի այրվածքներ էին ստացել։ Դժբախտ կենդանիները հազիվ էին կարողանում կանգնել թաթերի վրա՝ ուժեղ այրվածքների պատճառով։ Կալիֆորնիայի համալսարանի անասնաբույժները որոշել են բուժել արջերի թաթիկները տիլապիա տեսակի ձկան կաշվի վիրակապերով։ Մասնագետները ստերիլիզացրել են ձկան կաշին և կարել արջի թաթերին։ Դրա վրայից բրնձե թուղթ են դրել, որպեսզի արջերը չուտեն վիրակապը։

10 օրից վիրակապերը փոխել են իսկ մի երկու շաբաթից թաթերի վրա նոր մաշկ է աճել։ Հաջող գիտափորձից հետո գիտնականները հայտարարել են, որ պետք է շարունակեն ուսումնասիրել ձկան կաշվի դրական ազդեցությունը կենդանիների այրվածքների դեպքում։












































