«Սահմանադրությամբ ներման իրավունքը պատկանում է նախագահին: Ես այժմ միտում եմ տեսնում տարբեր հարցազրույցների, հայտարարությունների միջոցով նախագահի ինստիտուտը նսեմացնելու: Կարծում եմ՝ սա ևս մի քայլ է այդ ինստիտուտը թերագնահատելու»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկմանը հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ներման խնդրագիր քննարկելը և բավարարելը «մի եսիմ ինչ իրավունք չի, որ մենք այս իբր «խորհրդարանական կառավարման» երկրում նախագահից վերցնենք՝ տանք վարչապետին»:
«Սուպերվարչապետական երկիր ենք հիմա ստեղծում»,- հավելեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































