Առաջիկայում Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան դիտորդական առաքելության ընդլայնման շուրջ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հերթական այցը տարածաշրջան կարող է նպաստել կողմերի միջև վստահության վերականգնման և պատշաճ մթնոլորտի ձևավորման.
«Ակնհայտ է, որ վստահության մթնոլորտի վերականգնումը ղարաբաղյան բանակցությունների շուրջ կարևորագույն հանգրվան է դիվանագիտական ջանքերի հաջողությունը գնահատելու համար: Ապրիլյան պատերազմից հետո բանակցային ամբողջ սյուժեն ուղեկցվել է Վիեննայի և Սնակտ Պետերբուրգի պայմանավորվածությունների բյուրեղացման և այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ձգտումներով: Այդպիսի օրակարգ եղել է նաև Ժնևում երկու նախագահների հանդիպման ժամանակ: Ակնհայտ է, որ երկարաժամկետ և կայուն կարգավորման համար պետք է վստահություն, որը չի կարող գոյություն ունենալ, եթե Ապրիլյան պատերազմից հետո և այդ ընթացքում բացահայտված արդբեջանական քաղաքական նենգությունը և հայատյացությունը, ռազմատենչ քաղաքականությունը շարունակականություն ստանա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:









































