Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը կիրակի օրը ելույթ է ունեցել և նախազգուշացրել Հեզբոլլահ ահաբեկչական խմբավորմանը։ Նա հայտարարել է, որ Հեզբոլլահը շատ թանկ է վճարելու «Իսրայելի հետ պատերազմի համար»։

«Դա միանշանակ է, Լիբանանը շատ տարիներ հետ է շպրտվելու։ Ոմանք կասեին նույնիսկ՝ վերադառնալու է քարե դար»,– ասել է Կացը Ynet-ին տված հարցազրույցում։

Հեզբոլլահը՝ ռազմականացված լիբանանյան շիիթական կազմակերպություն և քաղաքական կուսակցություն է, որը հանդես է գալիս Լիբանանում՝ Իրանի օրինակով իսլամական պետություն ստեղծելու օգտին։










































