Ռուսաստանը ընդառաջել է Թուրքիային С-400 զենիթա–հրթիռային համալիրների ձեռբերման հարցում։ Նման հայտարարությամբ, կիրակի օրը, Իտալիա այցի ընթացքում, հանդես է եկել Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը։

Նա նշել է, որ Ռուսաստանը համաձայնել է Անկարային ձեռնտու գնով և ժամկետներում տրամադրել С-400 զենիթա–հրթիռային համալիրները։

Միևնույն ժամանակ նախագահը հրաժարվել է կապել C-400-ի ձեռք բերման թեման ՆԱՏՕ–ին Թուրքիայի անդամակցության հարցի հետ։

Էրդողանը նաև հայտարարել է Թուրքիայի՝ ՀՕՊ համակարգերի սեփական արտադրություն հիմնելու նախագծերի մասին։









































