Կարլես Պուչդեմոնը, որը Իսպանիայից Կատալոնիայի առանձնացման նախաձեռնության հեղինակն էր, Բրյուսելից ոչ շատ հեռու վարձակալել է շքեղ տուն: Պայմանագիրը ձևակերպել է իր ընկերոջ և խորհրդականի անունով:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ քաղաքական գործիչը տունը վարձակալել է թանկարժեք շրջանում: Տունն ունի 550 քառ. մետր, 6 ննջարան, 3 լոգասենյակ, մեծ խոհանոց ու ավտոտնակ, նույնիսկ շոգեբաղնիք: Վարձակալության արժեքը գրեթե 4,5 հազար եվրո է: Այս տունը հաճախ հանձնել են կառավարության անդամների՝ հատկապես Միջին և Մերձավոր Արևելքից:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Պուչդեմոնը չի ծրագրում հայրենիք վերադառնալ: Նա իր կողմնակիցներին մեղադրել է դավաճանության մեջ:









































