Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսության Սենդվիչ քաղաքում արգելել են զնգացնել Սբ. Պետրոսի եկեղեցու զանգը: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Հաղորդվում է, որ տեղի բնակիչներից մեկը բողոքել է աղմուկից, որն իրեն խանգարում է քնել, քանի որ զանգը հնչեցրել են ժամում 4 անգամ: Այդ ավանդույթը մոտ 240 տարեկան է: Դրանից հետո Սենդվիչի իշխանություններն արգելել են զանգը հնչեցնել 23:00-7:00-ին՝ բացառությամբ Սուրբ ծնունդի և Նոր տարվա:
Եկեղեցուց ոչ հեռու ապրողների 85%-ը չի համաձայնվել այդ որոշմանը: Քաղաքում սկսվել է Save the Chimes արշավը, որի մասնակիցները ձգտում են չեղարկել արգելքը:










































