Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում այսօր «Արսենալը»՝ «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի «Էվերթոնի» հետ: Բուքմեյքերական ընկերությունները այս խաղում բացահայտ ֆավաորիտ են համարում լոնդոնյան թիմին:
Վերջինի հաղթանակը գահատված է 1․33, ոչ-ոքին 5, իսկ «Էվերթոնի» հաղթանակը՝ 9․33 գործակցով:
Բուքմեյքերներն այս խաղում ամենաբարձրը գնահատել են «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետի գոլ խփելու հնարավորությունը: Այս ֆուտբոլիստի աչքի ընկելու համար սահմանված է 1․7 գործակից: Հենրիխ Մխիթրյանի գոլի հեղինակ դառնալու համար սահմանված է 1․9, իսկ նիգերիացի հարձակվող Իվոբիի, ինչպես նաև Մեսութ Օզիլի գոլ խփելու համար 2․3 գործակից:






































