Այսօր տեղի է ունեցել Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Տարազ» – «Շախտյոր» հանդիպումը:
Կարագանդայի թիմը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, առավելության հասավ նվազագույն` 1:0 հաշվով ու տիրեց պատվավոր մրցանակին` միաժամանակ նվաճելով նաև Եվրոպայի լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր:
Ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստին, ապա նա հայտավորված էր պահեստայինների թվում ու փոխարինման դուրս եկավ խաղավերջում:






































