Փորձագետները հետևել են ավելի քան հազար մարդու, ում միջին տարիքը 33 է, իսկ միջին քաշը՝ 65 կիլոգրամ։ Գիտնականներն եկել են այն եզրակացության, որ ավելի քան վեց ժամ ոտքի վրա անցկացնող մարդիկ ավելի հեշտ են նիհարում։ Նրանք 46 հետազոտություն են վերլուծել, որոնցում 1184 մարդ է մասնակցել։ Նրանց միջին տարիքը 33 է եղել, քաշը՝ 65:

Պարզվել է, որ կանգնած դիրքով մարդու մոտ մեկ րոպեի ընթացքում 0.15 կիլոկալորիա ավելի է այրվում, քան նստածների մոտ։
Նրանք նաև ընդգծել են, որ նստակյաց կյանք վարողների մոտ ավելի շատ է ճարպակալում լինում, զարգանում են շաքարախտը և սրտանոթային հիվանդությունները։
Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ ավելի արագ է քաշը նվազում սննդակարգի, քան ֆիզիկական վարժությունների միջոցով։








































