ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն իր հարցազրույցում անընդհատ ներդրումների մասին է խոսում։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի գնահատմամբ՝ ներդրումների մասին խոսք լինել չի կարող: «Այսինքն՝ Սերգեյ Համբարձումյանին հանդիպելո՞վ ներդրումներ պետք է ակնկալի նախագահի թեկնածուն: Սերգեյ Համբարձումյանը՝ որպես հանրահայտ գիտնական, կարող է բարենպաստ միջավայր ստեղծել նախագահի թեկնածուի հեղինակության համար: Եվ հանդիպումների իմաստը հենց դա է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ որքան հանդիպումները շատ լինեն, այնքան շահեկան վիճակ կստեղծվի Արմեն Սարգսյանի համար:
Նրա խոսքով՝ իհարկե, պետք է հավասար հնարավորություններ տրվեն դաշտի բոլոր խաղացողներին, և հանրապետության նոր նախագահը պետք է լինի դրա երաշխավորը:
Պատգամավորը ունի հարցեր Արմեն Սարգսյանին. «Անաչառության, ներքին պատրաստվածության, հավասարակշռության պահպանման հետ կապված շատ հարցեր կան, որ պետք է ուղղեմ»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:









































