Մոնիկա Բելուչին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում նա տպավորիչ շպարով է, հավաքված մազերով և Cartier բրենդի անսովոր վզնոցով՝ երկու կոկորդիլոսների տեսքով՝ զարդարված քարերով։

Ավելի վաղ դերասանուհին կիսվել էր սև–սպիտակ լուսանկարով։ Այնտեղ Մոնիկան թափանցիկ վերնաշապիկով և կաշվե տաբատով է։









































