Փաստաբան Հակոբ Ճարոյանը դիմել է դատարան՝ ընդդեմ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանի, որը հրաժարվում է ընթացք տալ Երևանի դատախազ Րաֆֆի Ասլանյանի դեմ փաստաբանի ներկայացրած բողոքներին։
Բանն այն է, որ դեռևս մեկ տարի առաջ փաստաբանը կոնկրետ անձի՝ Արմեն Բարխուդարյանի դեմ խարդախություն կատարելու մեղադրանքով հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Արմեն Բարխուդարյանը փաստաբանից խարդախությամբ 65 հազար դոլար է հափշտակել, սակայն ոստիկանությունը ընթացք չի տվել խարդախության գործին։ Քաղաքի դատախազը ևս ոչ մի կերպ չի արձագանքում և չի պատասխանում ներկայացված դիմումներին։
Փաստաբան Հակոբ Ճարոյանը բացահայտ հայտարարում է, որ «Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հանցագործ է», նա ապօրինություն է թույլ տվել։ Իսկ այդ ապօրինությունը թույլ է տրվել կամ կաշառք վերցնելու, կամ հովանավորչության հետևանքով։
Փաստաբանը նշեց, որ ինքը պատրաստ է ապացուցել իր ասածը։ Միևնույն ժամանակ շատ լավ գիտակցում է սուտ մատնության հետևանքները։ Սակայն որքան էլ ուշագրավ է՝ իր դեմ սուտ մատնության հոդվածով գործ չի հարուցվում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











































