Հնդկական Ութար–Պրադեշ նահանգի մուսուլման կանանց արգելել են ֆուտբոլային խաղերի ժամանակ նայել խաղացողների մերկ ծնկներին։ Այս մասին հաղորդում է The Times of India–ն։

Պարբերականի տվյալներով՝ նման արգելք են մտցրել տարածաշրջանի մուֆտիները, ովքեր գտնում են, որ ֆուտբոլիստների մերկ ոտքերին նայելը իսլամական կրոնի կանոնները խախտող «սրբապղծություն է»։ Բացի այդ նշվում է, որ տղամարդիկ, ովքեր իրենց կանանց նման բան են թույլ տալիս, արժանի են պատժի։
Հաղորդվում է, որ մուսուլման ակտիվիստուհիները, ովքեր պաշտպանում են կանանց իրավունքները, արդեն արտահայտել են իրենց անհամաձայնությունը նոր արգելքին։ Նրանց կարծիքով, այդ տրամաբանությամբ, կանայք ընդհանրապես չպետք է տղամարդկանց մասնակցությամբ որևէ սպորտային խաղ նայեն։









































