Այսօր Մոսկվայում 62-րդ անգամ տեղի է ունեցել «Միսս Տիեզերք-2013» մրցույթի եզրափակիչ փուլը: Այս տարի հաղթողի թագը հասել է Վենեսուելայի ներկայացուցիչ 25-ամյա Գաբրիելա Իսլերին:
Սա Վենեսուելայի արդեն յոթերորդ հաղթանակն է «Միսս Տիեզերք» մրցույթում ամբողջ պատմության ընթացքում:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է իսպանուհի Պատրիսիա Ռոդրիգեսը, իսկ երրորդ հորիզոնականում Էկվադորի ներկայացուցիչ Կոնստանցա Բաեզն է:
Հաղթողը ստանում է ոչ միայն թագը, այլև 250 հզ դոլարի արժողության նվերներ: Բացի դրանից` նրա հետ Miss Universe Organization կազմակերպությունը պայմանագիր է ստորագրում, համաձայն որի` նա մեկ տարվա ընթացքում աշխարհում ներկայացնում է ընկերության շահերը:
Հենց Գաբրիելա Իսլերը աշխատում է Վենեսուելայի հեռուստատեսությունում և օգնում է քրոջը մեծացնել երեխային: Տիեզերքի առաջին գեղեցկուհին իր կյանքի ամենամեծ խնդիրը համարում է մայրությունը:
Ժյուրիի կազմը գլխավորել է ամերիկյան Aerosmith ռոք-խմբի մենակատար Սթիվեն Թայլերը: Շոուի հաղորդավարները Spice Girls խմբի նախկին մենակատար Մելանի Բրաունն ու NBC հեռուստաալիքի հաղորդավար Թոմաս Ռոբերթսն են: Հաղթողին թագը փոխանցել է գործող «Միսս Տիեզերքը»՝ ամերիկուհի Օլիվիա Կուլպոն:
Մրցույթի 86 մասնակիցներից եզրափակիչում հայտնվել են 16 աղջիկներ Կոստա-Ռիկայից, Ուկրաինայից, Չինաստանից, Էկվադորից, Մեծ Բրիտանիայից, Վենեսուելայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Պուերտո Ռիկոյից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Նիկարագուայից, Շվեյցարիայից, Բրազիլիայից և Ֆիլիպպիններից:













































