Բարբադոսցի գեղեցկուհին լուսանկարվել է անսովոր ոճում: Ռիհաննան 032 ամսագրի նոյեմբերյան համարում հայտնվել է փանք-գեղեցկուհու դերում:
Ֆոտոշարքի հեղինակները հոլանդական հայտնի դուետ Ինեզ վան Լամսվեերդեն և Վինուդհ Մատադինն են: Իսկ հագուստները վերցված են Miu Miu, Marc Jacobs, GUCCI և Jean Paul Gaultier բրենդների նոր հավաքածուներից: Երգչուհու անհավանական կերպարը լրացնում են վառ դիմահարդարումն ու ոճային զարդերը:
















































