Նացիոնալ բոլշևիկները լոլիկներ են նետել Նիդեռլանդների թագավոր Վիլհեմ Ալեքսանդրի ուղղությամբ` ցանկանալով հիշեցնել Հոլանդիայի մեղքը Ալեքսանդր Դոլմաթովի մահվան մեջ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնում է «Այլ Ռուսաստան»-ի առաջնորդներից Սերգեյ Ակսյոնովը:
«Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրին հիշեցրել են նացիոնալ բոլշևիկ Ալեքսանդր Դոլմաթովի պատմությունը և նրա ուղղությամբ լոլիկներ են նետել: Ալեքսանդր Դոլմաթովը կախվել է Ռոթերդամի` արտահանձնվածների բանտում այն բանից հետո, երբ նրան մերժել են քաղաքական ապաստան տրամադրել»,- գրել է Ակսյոնովը:
Նրա տվյալներով` կոնսերվատորիայի մեծ դահլիճում ձերբակալվել են նացիոնալ բոլշևիկներ Վիկտորյա Կուզնեցովան և Դենիս Կուդրյավցևը: Նրանք գտնվում են ոստիկանական ավտոբուսում:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների թագավոր Վիլհեմ Ալեքսանդրը և նրա կինը` Մաքսիման, նախօրեին երկօրյա այցով Ռուսաստան են ժամանել: