Դուբայի ավտոշոուին ներկայացվել է արաբական Lykan Hypersport սուպերմեքենայի սերիական տարբերակը, որը մշակել է լիբանանյան W Motors ընկերությունը:
Մոդելի կոնցեպտուալ տարբերակն առաջին անգամ ցուցադրվել է ընթացիկ տարում՝ Կատարում:
Արաբական սուպերմեքենան մշակվել է վեց տարիների ընթացքում՝ գերմանական հայտնի RUF թյունինգ-ընկերության և ավստրիական Magna Steyr ընկերության համագործակցությամբ: Մեքենան հագեցած է երկտուրբինանոց 3,7 լիտրանոց շարժիչով, որը 750 ձիաուժ է զարգացնում:
Մեքենայի առավելագույն արագությունը 395 կմ/ժ է: Քաղաքային, խառը և քաղաքից դուրս ռեժիմներում վառելիքի ծախսը 100 կմ-ի համար համապատասխանաբար՝ 20, 13,5 և 9,9 լիտր է կազմում:
Lykan Hypersport-ը կթողարկվի յոթ օրինակով: Ընդ որում, արտադրողն արդեն հարյուրավոր պատվերներ է ստացել: Սուպերմեքենայի առաջին սեփականատերը Կատարի շեյխ Յավան բին Համադ Ալ-Թանին կդառնա:
Մեքենայի արժեքը 3,4 միլիոն դոլար է:







































