HBO հեռուստաալիքը գովազդային արշավ է իրականացնում Նյու Յորքում՝ փողոցներում տեղադրելով մարիխուանայով ծխող հսկա սիգարետներ։
Ակցիան նպատակ ունի խթանել «Բարձր սպասարկում» (High Maintenance) սերիալի երկրորդ եթերաշրջանը։
Նյու Յորքի երեք տարբեր կետերում ինստալյացիաները զետեղվել են կաբելային ցանցի կողմից՝ The Gathery գործակալության հետ համատեղ։ Այն նպատակ ունի երկրպագուներին վերստին ներգրավել սերիալում և հետաքրքրություն առաջացնել նրանց մոտ, ովքեր դեռևս չեն դիտել սերիալը։











































