Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (L’Agence universitaire de la Francophonie-AUF) տարածաշրջանային տնօրեն Մոհամեդ Կետատան քննարկել են Ֆրանկոֆոն տարածքում համագործակցության ընդհանուր հարցեր։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հատուկ անդրադարձ է կատարվել համալսարանական ոլորտում համատեղ միջոցառումների անցկացման հնարավորություններին և համագործակցության հեռանկարներին:
Կողմերն անդրադարձել են Երևանում կայանալիք գագաթաժողովից առաջ AUF-ի նախաձեռնած ֆրանկոֆոն համալսարանների ռեկտորների՝ Երևան այցի ծրագրին և կազմակերպչական հարցերին:
Մոհամեդ Կետատան ՀՀ դեսպանին հայտնել է, որ մոտ ժամանակներս ծրագրվում է նաև իր այցը Հայաստան, ուր նախատեսվում են մի շարք հանդիպումներ տարբեր պաշտոնյաների հետ:
Կողմերը պայմանավորվել են պահպանել կանոնավոր շփումները՝ քննարկումները շարունակելու նպատակով:







































