ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու վստահված անձանց հետ հանդիպմանը հայտնել Է, թե չի տեսել ԱՄՆ-ի ֆիննախի «կրեմլյան ցուցակը», բայց կատակել Է, որ իր համար «վիրավորական Է» դրանում չհայտնվելը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ այդ փաստաթուղթը վնաս Է հասցնում միջազգային հարաբերություններին, սակայն նա կատարյալ հիմարություն Է համարել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ամբողջական դադարեցումը: Պուտինն ընդգծել Է, որ Մոսկվան համբերատար կերպով Վաշինգտոնի հետ հարաբերություններ Է կառուցելու այն չափով, որ չափով դրան պատրաստ են Միացյալ Նահանգներն իրենք: «Ի՞նչ են նրանք ցանկանում: Նրանք իրենք իրենց համար պետք Է որոշեն՝ ինչ են իրենք ցանկանում:
Մենք գիտենք՝ ինչ ենք մենք ցանկանում. մենք ցանկանում ենք երկարաժամկետ, կայուն հարաբերություններ հաստատել՝ հիմնված հարաբերությունների միջազգային իրավունքի վրա»,-հայտարարել Է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը նաեւ ընդգծել Է, որ Մոսկվան առայժմ ձեռնպահ կմնա պատասխան քայլերից: «Մենք այդ ցուցակին սպասում Էինք եւ, չեմ թաքցնի՝ պատրաստ Էինք պատասխան քայլեր ձեռնարկել, ընդ որում՝ լուրջ, որոնք մեր հարաբերությունները կհասցնեին զրոյի: Մենք առայժմ ձեռնպահ կմնանք նման քայլերից»,-ասել Է պետության ղեկավարը:









































