Վրաստանի ներքին գործերի գործող նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ շուտով ՆԳ նոր ղեկավար կարող է դառնալ Ալեքսանդր Չիկաիձեն՝ հաղորդում է Interfax-ը:
Ներկայում Չիկաիձեն զբաղեցնում է Թբիլիսիի ոստիկանության վարչության հրամանատարի պաշտոնը: Չիկաիձեի պաշտոնական նշանակումը տեղի կունենա այն բանից հետո, երբ խորհրդարանը հաստատի նոր կառավարության կազմը՝ Գարիբաշվիլիի ղեկավարությամբ, որը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 18-22-ին:
Հիշեցնենք, որ Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Գարիբաշվիլին կփոխարինի իրեն վարչապետի պաշտոնում: Իվանիշվիլին մտադիր է քաղաքականությունից հեռանալ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունից հետո:







































