Ֆուտբոլի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այլ ակումբի չի տեղափոխվի: Ըստ թուրքական լրատվամիջոցների ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում «Բեշիկթաշը» ընդհանուր հայտարարի չի եկել այլ ակումբների հետ:
Հիշեցնենք, որ Օզբիլիսի ծառայությունով հետաքրքրված է Հոլանդիայի բարձրագույն լիգայի ներկայացուցիչ «Վիտեսը»:
«Բեշիքթաշի» Շենոլ Գյունեշը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ ստիպված կլինի վերադառնալ երիտասարդական թիմ:









































