ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը կոչ Է արել հունվարի 29-ին հրապարակված «կրեմլյան զեկույցին» վերաբերվել առանց հույզերի եւ ընդգծել Է, որ փաստաթուղթը պատժամիջոցների ցուցակ չէ:
«Դա ընդամենը զեկույց Է, որը պահանջվում Է օրենքով եւ պատրաստվում Է ֆինանսների նախարարության եւ Պետական դեպարտամենտի կողմից, իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսն, ունենալով այդ զեկույցը, ընդունում Է որոշում, թե ինչ անի դրա հետ: Ես կասեի. հարկ չկա, որ հույզերը գերիշխեն, խոսքը նոր պատժամիջոցների մասին չԷ, այլ ընդամենը զեկույցի»,- հունվարի 30-ին ասել Է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանում կայացած հարցազրույցում:
Դեսպանն ընդգծել Է, որ զեկույցն իրենից ներկայացնում Է պարզապես այն անձանց ցուցակը, ովքեր ազդեցություն ունեն Ռուսաստանում: «Ոչինչ ավելի»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:










































