Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«Հետախուզվող» Նիկոլ Փաշինյանի «անհավանական արկածները» Իտալիայում

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Իտալիայում փորձել են ձերբակալել: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավարը Ֆեյսբուքում գրել է, որ Իտալիայի ոստիկանությունը այսօր «պաշարել էր» Հռոմում գտնվող իր հյուրանոցի համարը։ «Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է՝ ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում», – գրել է Փաշինյանը:

Այս պատմությունն ուշագրավ է մի քանի տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանը իսկապես եղել է հետախուզման մեջ, սակայն դա եղել է տասը տարի առաջ՝ Մարտի 1-ի դեպքերով պայմանավորված: Դրանից հետո Փաշինյանը հասցրել է ձերբակալվել, դատապարտվել, համաներվել և, որ ամենակարևորն է, 2012-ից օժտվել է պատգամավորական անձեռնմխելիությամբ:

Իրավիճակի աբսուրդն այն է, որ Հայաստանի անունից հիմա հետախուզվում է գործիչ, որը միևնույն ժամանակ օգտվում է երկրի տված անձեռնմխելիության իրավունքից: Իհարկե, ակնհայտ է, որ զուտ իրավական տեսանկյունից Փաշինյանը վաղուց չի հետախուզվում, որովհետև 2011-ին նա համաներվել է: Սակայն Իտալիայում տեղի ունեցած այսօրվա միջադեպը հուշում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանությունների, այսպես կոչված, «սև ցուցակում», որովհետև ընդդիմադիրը, անկախ կարգավիճակից, Հայաստանում ենթակա է հետապնդման, ճնշման:

Հայաստանի իշխանության բնույթը ռեպրեսիվ է. համակարգը մարդուն հեշտությամբ կալանավորում է, նրան ներառում է Ինտերպոլի կամ այլ ցուցակներում, սակայն նույն այդ համակարգը օժտված չէ հումանիստական բաղադրիչով, երբ մարդը կրել է պատիժը, կամ փոխվել է նրա կարգավիճակը: Հայաստանի իշխանությունը մարդկանց բաժանում է «յուրայինների» և «օտարների»: Առաջինները վեր են օրենքից, իսկ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվողները շարունակում են մնալ  «օտար», եթե նույնիսկ այլևս որևէ խնդիր չունեն օրենքի և արդարադատության հետ:

Նիկոլ Փաշինյանի դեպքը խոսում է մեր պետության ռեպրեսիվ որակների մասին, բայց նաև բացահայտում է պետական համակարգի փնթիությունը, արդյունավետ աշխատելու անկարողությունը, ինչի հետևանքով Հայաստանը մեծ ու փոքր սկանդալների կիզակետում է հայտնվում: Օրինակ՝ հայտնի քրեական հեղինակություն Ռոբսոնի մեքենան շարունակում է կրել Հայաստանի դեսպանատան համարները՝ չնայած նա տարուց ավելի արդեն Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդականը չէ: Համենայնդեպս, այդպես է պնդում Էդվարդ Նալբանդյանը, սակայն պետական մարմինների թափթփվածության հետևանքով Հայաստանի արտաքին գործընկերները կարող են նրան չհավատալ:

Կամ Ինտերպոլը  այսօրվա միջադեպից հետո ինչպե՞ս հավատա Հայաստանի իրավապահների այլ տվյալների, երբ գնացել էր անձեռնմխելի «հետախուզվողի» հետքերով:

Առաջին հայացքից մանրուք թվացող այս փաստերը արտաքին աշխարհում խիստ անբարենպաստ ֆոն են ստեղծում մեր երկրի շուրջ՝ նրան ասոցացնելով ասիական հետամնաց համակարգերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում