Տեխասում դատարանը տասնօրյա ազատազրկման է դատապարտել շրջանային դատախազ Կեն Անդերսոնին, ով անմեղ մարդուն ուղարկել է բանտ 25 տարով՝ հաղորդում է Associated Press-ը:
Որպես հավելյալ պատիժ դատարանը Անդերսոնին դատապարտել է 500 ժամ ուղղիչ աշխատանքների և 500 դոլար տուգանքի: Բացի այդ, դատախազին արգելել են զբաղվել փաստաբանական պրակտիկայով:
Դատարանը պարզել է, որ 1987թ. Անդերսոնը թաքցրել է հանցանշանները, որոնք ապացուցում էին Մայքլ Մորտոնի անմեղությունը, ով մեղադրվել է իր կնոջը սպանելու մեջ: Ներկայիս դատական գործընթացի ընթացքում Անդերսոնը ներողություն է խնդրել տուժածից և գործարք է կնքել քննության հետ:
Մորտոնն ազատ է արձակվել 2011թ. այն բանից հետո, երբ նրա անմեղությունն ապացուցել է ԴՆԹ փորձաքննությունը: Այս գործը մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ում: Տեխասցի օրենսդիրները ի պատիվ նրա են անվանել այն օրենքը, որը հեշտացնում է տեղեկատվության փոխանցումը դատախազության և մեղադրյալների պաշտպանության միջև:









































