Friday, 03 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Հանուն Հայաստան պետության ճակատի հայտարարությունը

«Հանուն Հայաստան Պետության ճակատը» հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

 Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման 25-ամյակի առիթով «Հանուն Հայաստան Պետության» ճակատի կազմակերպած և 22.12.2017-ին կայացած կլոր սեղանի 7 մասնակիցների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը հաջորդեցին Կրեմլի ոչ պաշտոնական մունետիկների արձագանքները, որոնք ևս մեկ անգամ եկան ցույց տալու կրեմլյան քաղաքականության նպատակներն ու բուն էությունը Հայաստան պետության և Հայաստանի ինքնիշխանության առումով:

Չնայած, որ հայտարարության  մեջ հնչած պահանջներն ուղղված էին ներկայումս ի պաշտոնե այդ խնդիրների լուծման համար պատասխանատու ՀՀ վարչական մարմիններին, այսինքն՝ գործող իշխանությանը, այնուամենայնիվ նրանք քար լռություն են պահպանում՝ մեկ անգամ ևս ի ցույց դնելով Հայաստանի ինքնիշխան ապագայի, հետևաբար նաև հայության ապագայի հանդեպ իրենց հանցավոր անտարբերությունը:

Հրապարակված արձագանքների մեջ հստակ երևում են այն արհամարհանքն ու ստորակարգող վերաբերմունքը, որ Հայաստան պետության հանդեպ իրականում ունեն կրեմլյան իշխանությունները և տիրաժավորելով՝ ներարկել և շարունակում են ներարկել իրենց ժողովուրդներին: Նորից հրապարակ է նետվում այն թեզը, որ ռուսական զորքը Հայաստանում է «թուրք ոսոխից» հայաստանցիներին «փրկելու» համար, և դրա դիմաց իրենք «իրավունք են վաստակել» վերացնելու հայոց ինքնիշխան պետություն Հայաստանը՝ ընդգրկելով ռուսական նեոկայսրության մեջ՝ որպես տարածքային միավոր՝ ֆորպոստ:

ՀՀՊ ճակատը դեռևս իր հիմնադիր հռչակագրում արձանագրել է, որ «Առանց անկախ, ինքնիշխան Հայաստան պետության գոյության վտանգվում է հայ ազգի հարատևումն ընդհանրապես», որն էլ կհանգեցնի հայերիս վերջնական հայրենազրկմանը:

Այս պարզագույն ճշմարտությունը հասու չէ նաև Հայաստանի պետական և քաղաքական շատ գործիչների, հատկապես Հայաստանի իշխանություններին, որոնք առանց  ինքնիշխան Հայաստան պետության այլ երաշխիք են պատկերացնում Հայասատանի և հայության հետագա գոյատևման ու բարգավաճման համար: Եվ այս մտածելակերպը բերել է այն բանին, որ Կրեմլը Հայաստանը դիտում է որպես հարգանքի անարժան պետություն՝ իրեն վերապահելով տարածաշրջանում իր շահերն ապահովելու իրավունքը՝ առանց հաշվի առնելու Հայաստանի շահերը, և ավելին՝ բացարձակապես ոտնահարելով Հայաստանի ինքնիշխան շահերը, գործելով հակառակ այդ շահերի:

Այդ ոչ գործընկերային, վասալային հարաբերությունների բացահայտ և ցինիկ դրսևորումներից է փաստացի պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանի շարունակական զինումն ընդդեմ Հայաստանի ու Արցախի՝ դրանով իսկ ևս մեկ անգամ հիմնավորելով, որ «սահմանապահ զորքերն» իրականում ոչ մի կապ չունեն Հայաստանի և հայաստանցիների անվտանգության ապահովման հետ: Այդպիսով Կրեմլը հարցականի տակ է դնում նաև  Մինսկի խմբի ձևաչափում իր գործունեության անկողմնակալությունը՝ Մինսկի խումբն օգտագործելով որպես  բացառապես սեփական շահերն ապահովելու քաղաքականությունն իրագործելու շղարշ և ոչ որպես կրքերը հանդարտեցնելու և խաղաղ լուծումներ գտնելու գործիք: Այս ամենին նպաստում են Հայաստանի իշխանություններն իրենց վարած ապազգային, Հայաստանի շահերից չբխող, ոչ արժանապատիվ կեցվածքով ու  քաղաքականությամբ, ինչպես նաև հայ հանրության մեջ դեռևս առկա ապաքաղաքական և ապապետական մտածելակերպով անհատներն ու խմբերը:

Հաշվի առնելով  ռուսական կողմի այս հրապարակումներն ու հակադարձումները, ինչպես նաև Հայաստանը ոչնչացնելու իրենց նպատակները չթաքցնող հակառակորդին անընդհատ զինելու և քաջալերելու անթաքույց, ցինիկ  գործողությունները՝ «Հանուն Հայաստան Պետության» ճակատը հայտարարում է, որ ամբողջությամբ կիսում է «Յոթի հայտարարության» մեջ արտացոլված մոտեցումները ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ և համոզված է, որ  միայն այդ քայլերով հնարավոր կլինի սկսել Հայաստան պետության ինքնիշխանության վերականգնման գործընթացը, իսկ արտաքին աշխարհում, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ վերականգնել իրական, փոխադարձ շահերը հաշվի առնող գործընկերային հարաբերություններ՝ առանց «հավերժ բարեկամ» կամ «ռազմավարական գործընկեր» աննյութ բնութագրումների:

Հայտարարության տակ ստորագրել են՝

Դավիթ ՍԴավթյան
Հրաչիկ Միրզոյան
Վարդան Հակոբյան
Կարեն Գալստյան
Լևոն Բարսեղյան
Գայանե Շախյան
Արմենակ Կյուրեղյան
Կարապետ Ռուբինյան
Ալբերտ Բաղդասարյան
Վոլոդյա Ավետիսյան
Կառա Չոբանյան
Աղավնի Սահակյան
Արաքսի Գրիգորյան
Դավիթ Սանասարյան
Արմեն Հովհաննիսյան
Թորոս Սեֆիլյան
Սուսաննա Մուրադյան
Արայիկ Պապիկյան
Աննա Հար
Պետրոս Մակեյան
Ալեք Ենիգոմշյան
Թամարա Հովհաննիսյան
Խաչիկ Չիլինգարյան
Հարություն Բաղդասարյան
Արմեն Մովսիսյան
Դավիթ Գյուլզադյան
Մուշեղ Շուշանյան

Մերի Ավետիսյան

Անահիտ Խաչատրյան

Հայկական ՎերածնունդԲելգիայի մասնաճյուղԳարիկ Խաչատրյան

 

«Հանուն Հայաստան Պետության» ճակատ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում