Saturday, 04 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո

Ովքեր են զգում արյան հոտը. ՈՒԵՖԱ-ն հատուկ որոշում կկայացնի Հայաստան-Ադրբեջան հանդիպման վերաբերյալ

Ազգերի լիգայի խաղարկության վիճակահանությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների՝ միմյանց հետ մրցելու հավանականությունը էլ ավելի մեծացավ: Այս երկրների հավաքականները իրական հնարավորություն ունեն հաղթահարելու խմբային փուլի արգելքը և պայքարը շարունակելու փլեյ-օֆում:

D դիվիզոնի 4 ենթախմբերի հաղթողները 2019 թվականին կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցակարգով վիճարկելու են 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը: Հիշեցնենք, որ Հայաստանը ընդգրկվել է D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ միասին: Ադրբեջանցիներին բաժին են հասել Կոսովոյի, Մալթայի և Ֆարերյան կղզիների հավաքականները:

«Գաբալայի» և Ադրբեջանի հավաքականի կիսապաշտպան Ջավիդ Հուսեյնովը նախորդ շաբաթ խոսելով Հայաստանի հավաքականի հետ հնարավոր հանդիպման մասին՝ աղմկահարույց հայտարարությամբ էր հանդես եկել: «Դեռ վաղ է այդ մասին խոսել: Ամեն դեպքում, եթե հանդիպենք հայերին, դա կլինի կյանքի խաղ: Ինձ համար եղել է նման հանդիպում Ադրբեջանի պատանեկան հավաքականի կազմում: Միշտ մտածել ենք, որ եթե հայերին պարտվենք, ավելի լավ է հայրենիք չվերադառնանք: Այդպես կլինի նաև այս անգամ, եթե հանդիպումը տեղի ունենա»,- ասել է Հուսեյնովը:

Երեկ Հայաստանի հավաքականի հետ հնարավոր հանդիպման մասին էր խոսել Ադրբեջանի հավաքականի նորեկ «Քեշլյայի» պաշտպան Թառլան Գուլիևը: «Գիտակցում եմ, որ խմբում հաղթելու դեպքում հնարավոր է խաղանք Հայաստանի հետ: Դա կլինի կարիերայիս կարևորագույն խաղը: Ես պատրաստ եմ ճակատամարտել Հայաստանի դեմ»,- նշել էր Գուլիևը:

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը այսօր լրագրողներին հայտնել է, որ ՈՒԵՖԱ-ն ևս հավանական է համարում այդ խաղի կայացումը: «Դա կլինի չափազանց պրոբլեմատիկ խաղ: Այո, մենք չհայտնվեցինք միևնույն ենթախմբում, բայց հնարավոր է՝ խաղանք հաջորդ փուլում: ՈՒԵՖԱ-ից մեզ արդեն բանավոր զգուշացրել են, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները դառնան մրցակիցներ Ազգերի լիգայի խաղարկությունում, եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի գործադիր կոմիտեն հատուկ որոշում կկայացնի այդ առթիվ: Որոշումը կլինի մասնավորապես հանդիպման վայրի, նույնիսկ կայանալ-չկայանալու վերաբերյալ: Կազմակերպչական տեսանկյունից սա չափազանց բարդ խնդիր է: Ամեն դեպքում վերջնական որոշումը կայացնելու են ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն, և մենք պարտավոր ենք ընդունել այն: Ինչ վերաբերում է խաղին և արդյունքին, այս պահին դժվար է ինչ-որ բան ասելը: Եկեք սպասենք և կենտրոնանանք խմբային փուլի վրա»,- հայտարարել է Գուլիևը: Վերջինս հրաժարվել է պատասխանել հարցին, թե ցանկանո՞ւմ է արդյոք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպեն:

Ավելի վաղ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ չի ցանկանա մրցել հայերի հետ: «Որքան գիտեմ, մրցաշարի կանոնադրության համաձայն՝ Հայաստանի հավաքականի հետ կարող ենք հանդիպել միայն եզրափակչում: Իհարկե, չէի ցանկանա, որ հանդիպենք թշնամի հայերի հետ, բայց դա մեզնից կախված չէ: Մենք պայքարելու ենք Ազգերի լիգայում հաղթողի կոչման համար, և ամենևին էլ կապ չունի, թե ում հետ ենք մրցելու»,- նշել Գուրբանովը:

Վերջինիս հայտարարությունը շատ ադրբեջանցիներ որակել են դարակազմիկ՝ պնդելով, որ հայերի հետ հանդիպումից վախենալը ոչ այլ ինչ է, քան դասալքություն: Ադրբեջանցի լրագրողները գրում էին, որ Գուրբանովը ուղղակի չի զգում արյան հոտը և վախենում է պատասխանատվությունից: Ըստ էության Գուրբանովի դիրքորոշումն այս հարցում ընդունելի է և հասկանալի:

Ազգերի լիգայի խաղարկությունը դեռևս չսկսված՝ ադրբեջանական մամուլը ֆուտբոլիստներին մարզիչներին, երկրպագուներին ստիպում է զգալ, իրենց բնորոշմամբ, արյան հոտը: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները միևնույն ենթախմբում էին ընդգրկվել 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Այն ժամանակ ևս հարևան երկրում ֆուտբոլային դիմակայությունը որակվեց որպես կյանքի և մահվան խաղ: Դրա հետևանքով ՈՒԵՖԱ-ն կայացրեց կտրուկ որոշում՝ չեղարկելով երկու հանդիպումները:

Բնական է, որ ՈՒԵՖԱ-ն ամենևին չի ցանկանա, որ Հայաստանն ու Ադրբեջանը նորից դառնան մրցակիցներ: Նման հանդիպում կազմակերպելը իսկապես հսկայական միջոցներ և ռեսուրսներ է պահանջում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ համար այս պահին առաջնային է կենտրոնանալ խմբային փուլի և առաջիկա հանդիպումների վրա: Մեր գլխավոր նպատակը Ազգերի լիգայի խաղարկությունում պետք է լինի Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելը և ոչ թե Ադրբեջանին հաղթելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում