Ջիբրալթարում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը հերթական հաղթանակն է տարել: Մեր գորասմայստերն այս անգամ սպիտակ ֆիգուրներով հաղթել է անգլիացի Նայջել Շորթին:
Այս տուրից հետո Արոնյանը ևս յոթ մասնակցի հետ 5․5 միավորով հետապնդում է 6-ական միավորով առաջին երկու տեղերում ընթացող Նակամուրային ու Հաուելին:






































