Վարշավայում մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր` նոյեմբերի 9-ին կկայանան երկրորդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականը կմրցակցի Չեռնոգորիայի ընտրանու դեմ։ Առաջին տուրում հայ շախմատիստները ոչ-ոքի` 2:2 են ավարտել Բուլղարիայի ընտրանու դեմ մրցակցությունը, իսկ Չեռնոգորիան ոչ-ոքի էր խաղացել իսպանացիների հետ` կրկին գրանցելով 2:2:
Հիշեցնենք` Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի ազգային թիմի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը:






































