«Հայան» թայֆունը գրեթե ոչնչացրել է Ֆիլիպինների կենտրոնական Լեյտե կղզու Տակլոբան քաղաքը, որը ունի 220 հազար բնակիչ:
Ինչպես հայտնել է Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունը, արևադարձային ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100 մարդը: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Տակլոբանի իշխանությունների տեղեկություններով՝ քաղաքի բնակիչները ժամանակին տարհանվել են: Տրահանվել է անելի քան 1 մլն մարդ:
Թայֆունն առաջացրել է բազմաթիվ ջրհեղեղներ ու սողանքներ: Քաղաքում շինությունների մեծ մասն ամբողջությամբ քանդվել է կամ տուժել:
Հիմնականում տուժել են տրանսպորտային ճանապարհները, ինչի հետևանքով Տակլոբանը կտրվել է արտաքին աշխարհից:
Ներկայում փրկարարական ծառայությունները փորձում են հասնել տուժած շրջաններ:









































