Monday, 15 06 2026
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա

Շանթն այսպես արձագանքեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

Պարոն Արշակյան, օրեր առաջ, անդրադառնալով Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությանը, ասել էիք, որ նա մի փոքր շտապել է: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ նկատի ունեիք, կարծում եք՝ հիմա Հայաստանում չկա՞ն հեղափոխության համար անհրաժեշտ նախադրյալներ:

Շանթի օգտագործած «հեղափոխություն» տերմինը ես ուղղակի կրկնել եմ, պետք է չակերտների մեջ վերցնեինք, բայց այդպես էլ մի փոքր սխալ է ստացվում: Հայաստանում քաղաքացիական շարժումն անընդհատ կա, նրանք անընդհատ ինչ-որ խնդիրների վերաբերյալ բողոքում են՝ ակցիաներ, երթեր կազմակերպում, բայց այն, ինչ արեց Շանթը, ես կարծում եմ, էապես տարբերվում է նախորդ երթերից, ակցիաներից: Սա, ըստ իս, առաջին արձագանքն էր Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո: Այսինքն՝ ես կարծում եմ, որ «հեղափոխություն» կոչվածը ավելի շատ նման է ազգային ազատագրական շարժման, որովհետև եթե Հայաստանի ինքնիշխանությունը ենթարկվում է սահմանափակման, ուրեմն անպայման դրա դեմ պետք է լինի հակազդեցություն: Սա ավելի շատ ոչ թե հեղափոխություն է, այլ հակազդեցություն է՝ Հայաստանի անկախության դեմ կատարված քայլերի: 

Այդ իմաստով Շանթը շտապեց, որովհետև վերջին հաշվով ոչ ոք չգիտի, թե Մաքսային միությունը ինչքանով է իրական, տեղի կունենա՞, թե՞ ոչ, ի՞նչ իրավունքներ, պարտավորություններ կունենանք Մաքսային միությունում, և որքանով կսահմանափակվի Հայաստանի ինքիշխանությունը: Բայց եթե լինեն սահմանափակումներ, եթե Հայաստանի անկախությունը վտանգվի, անպայման կլինի հակազդեցություն: Կարծում եմ՝ այդ իմաստով Շանթը մի քիչ առաջ անցավ, մի տեսակ կանխարգելիչ ահազանգ էր, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, կան ուժեր, որոնք չեն ընդունում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը: Ես դա էի նկատի ունեցել:

Այդ միջադեպից մեկ օր առաջ Շանթ Հարությունյանն ասաց, որ ՄՄ-ին անդամագրվելու որոշումն ընդամենը մեկ անգամ ևս հաստատեց, որ նա պետք է հեղափոխություն անի, դա պարզապես ևս մեկ անգամ ամրապնդել էր իր կարծիքը: Դուք մնացած իր գաղափարները՝ առ այն, որ Սերժ Սարգսյանին նշանակել է Վ. Պուտինը և հենց նրան պետք է հեռացնել, կիսո՞ւմ եք:

Հայաստանում ոչ ռուսամետ իշխանություն չի կարող գոյություն ունենալ, որովհետև Հայաստանը գտնվում է ռուսական պետության ազդեցության գոտում: Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակված է 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի արդյունքում, մենք համեմատաբար ունենք անկախություն՝ եթե համեմատում ենք ռուսական կայսրությունում նահանգի կարգավիճակը, որ ունեինք, հետո արդեն Սովետական Միությունում՝ ինքնավար մարզի:

Հիմա մենք՝ 1991 թվականի հռչակագրից և հանրաքվեից հետո, երբ Հայաստանը հռչակվեց անկախ, ինքնիշխան պետություն, ունենք շատ ավելի մեծ ազդեցություն, բայց միևնույն է՝ մենք դեռևս լրիվ ազատված չենք ռուսական ազդեցությունից: Իսկ ռուսական ազդեցությունը գոնե կադրերի մասով հետևողական է: Ընտրություններ լինում են, թե չէ Հայաստանում՝ իհարկե լինում են, բայց հավակնորդների ցանկը կազմվում է Կրեմլում, հաստատվում է Կրեմլում, իսկ ժողովուրդը գնում է ընտրությունների, մասնակցում է ընտրություններին երբեմն ազատ, երբեմն ոչ այնքան ազատ, երբեմն թափանցիկ կամ ոչ` ընտրություն է կատարում. Դա հայտնի է բոլորին, այդ թվում բազմաթիվ դիտորդական առաքելությունների եզրակացություններին ես ծանոթ եմ… Մի անգամ լավ, մի անգամ վատ ընտրություններ են լինում: Իհարկե, այդ իմաստով ռուսական ազդեցությունը շատ մեծ է Հայաստանում:

Իսկ այն մեթոդները, որ Շանթ Հարությունյանն էր ընտրել, ինչքանո՞վ են Ձեզ համար ընդունելի: Նրան քննադատում են հիմնականում բռնություն գործադելու մասին հայտարարությունների համար:

– Ես դեմ եմ բռնությանը, ցանկացած բռնության դրսևորմանը և՛ այս, և՛ այն կողմից: Կարծում եմ՝ մենք արդեն անցել ենք այդ դպրոցը և հասել այն մակարդակին, որ կարող ենք քաղաքակիրթ ճանապարհով հասնել մեր նպատակներին, համոզելով մեր մրցակցին հակառակորդին և պարտադրելով մեր իրավունքները, բայց առանց բռնության և բռնության սպառնալիքի… Այլ ճանապարհ մենք չունենք:

– Սերժ Սարգսյանին համոզելով հնարավո՞ր է ստիպել հրաժարական տալ:

– Իհարկե, ով համբերություն չունի, ով չի տիրապետում համոզմունքի միջոցով պարտադրելու հմտություններին, նա չի կարող համոզել: Ես ենթադրում եմ և հույս ունեմ, որ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք ի վիճակի են խաղաղ, ժամանակակից աշխարհում ընդունված ճանապարհով հասնել իրենց նպատակներին:

Երեկ Ազատության հրապարակում համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկներն ասացին, որ շարունակելու են Շանթ Հարությունյանի սկսածը: Ի՞նչ եք կարծում՝ ինչքանո՞վ է իրատեսական նրանց հաջողության հասնելը, կամ ինչո՞ւ շարունակել և ոչ այդ պահին լինել իր կողքին:

– Ես արդեն ասացի, որ վաղաժամ է՝ մենք չգիտենք, թե մեզ ինչ է սպառնում: Համապատասխան և համարժեք գործողություն պետք է իրականացնենք, բայց ես համոզված եմ, որ զրոյական մակարդակը հենց սա էր, սրանից հետո պետք է լինի ավելի բարձր, ավելի կարգավորված մակարդակի գործողություն, ավելի քաղաքակիրթ մակարդակի պայքար: Ես չգիտեմ՝ դա ինչ կերպ են ասել, բայց հուսով եմ՝ խոսքը չի գնում մահակների և պայթուցիկ նյութերի մասին: Դա արդեն արվել է, մենք հասկացանք, որ այդպես չի կարելի, պետք է ընտրել ընդունելի, ճիշտ ձևը՝ ընդունելի ձև մեր հայրենակիցների համար:

Իմ խոսքը ինքնիշխանության կորստից փրկելու մասին է՝ եթե Հայաստանի ինքնիշխանությանը վտանգ է սպառնում, այդ ժամանակ կարելի է համազգային շարժման մասին խոսել: Իսկ մնացածը՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական ուղղությունների պայքարը իր սովորական հունով կգնա՝ մի մասը համաձայն կլինի, մի մասն էլ՝ ոչ: Բազմակարծությունը պետք է հարգել, ովքեր ինչ-որ հարցերի հետ համաձայն չեն, պետք է բարձրաձայնեն, դրա դեմ պայքարեն՝ Հայաստանում ընդունված օրենքների շրջանակներում: Իսկ եթե խոսքը գնում է ինքնիշխանության, անկախության պաշտպանության մասին, ես կարծում եմ, որ պետք է առնվազն համազգային շարժում լինի:Ե՛վ երկրապահները, և՛ բժիշկները, և՛ մանկավարժները, և՛ գործազուրկները պետք է դուրս գան Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար՝ այնպես, ինչպես դուրս եկան սրանից 23 տարի առաջ հանրաքվեում իրենց որոշումը կայացրեցին… Հայաստանի բնակչության 96 տոկոսը հայտարարել է, որ ինքն անկախ Հայաստանում է ուզում ապրել, այդ մարդիկ պետք է քաղաքակիրթ ձևով պաշտպանեն իրենց վճիռը:

– Դուք շատ լավ ճանաչում եք Շանթ Հարությունյանին: Որքան էլ այս օրերին դատապարտեն հեղափոխության իր մեթոդները՝ նրա անկեղծությանը քչերն են կասկածում: Ի՞նչ եք կարծում՝ հիմա նա իր սկսած գործն ավարտին հասցնելու հետևորդ ունի՞: Դուք ասացիք՝ կան այդպիսիք, ովքե՞ր են:

– Ես իսկապես գտնում եմ, որ Շանթի նկարագիրը որոշ իմաստով իդեալական է: Եթե մենք հիշենք սասունցիներին՝ մեր էպոսը, հիմա մոդա չէ էպոսի մասին խոսել, բայց նա էպոսի հերոսի նման է իրեն պահում: Մենք պետք է իմանանք, որ Շանթ Հարությունյանը ազնիվ, անձնազոհ և հայրենիքին նվիրված մարդ է, նրա բոլոր գործողությունները հասարակական, հանրային շահերի համար են: Այն մեթոդները, որ նա կիրառում է այդ մեթոդների նկատմամբ պետք է որոշակի մեղմ ու բարյացակամ վերաբերմունք ունենանք, դա հուսահատ քայլ է: Ես համարում եմ, որ մենք առավելագույնը զիջող ու հասկացող պետք է լինենք: Իհարկե, պետք չէ այդպես անել, մենք այդպես չենք անի, ես ինքս այդպես չեմ անի, բայց ես մտածում եմ, որ ովքեր իր մասին սուր կարծիքներ են հայտնում, պետք է լեզուները կծեն, մի անգամ կծեն լեզուները: Սա այն դեպքն է, երբ վատ բան կարելի է չասել, թող լռեն:

Իսկ հետևորդները ես չգիտեմ՝ ովքեր են, բայց հետևորդները երկու տեսակի պետք է լինեն․ նրանք, ովքեր արդեն իր հետ են՝ այդ մեթոդներով պայքարողները, իսկ մյուսները՝ արժանահավատ մարդիկ… ճիշտ կլինի, որ այդ գործը շարունակեն նրանք: Ոչ ծայրահեղ քայլերի դիմող քաղաքական գործիչները պետք է էստաֆետը վերցնեն և շարժվեն առաջ՝ եթե Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է: Եթե վտանգված չէ, այդ Մաքսային միությունը օգտակար է և այլն՝ դա այլ հարց է… Մենք չգիտենք՝ դա ինչ է, անմեղության կանխավարկածը պահենք, բայց ես ճիշտն ասած՝ մի քիչ կասկածում եմ, որ լավ բան է:

– Եթե ամփոփենք՝ ի՞նչ էր ընդհանրապես նոյեմբերի 5-ը Հայաստանի համար:

– Հայաստանի համար սառը ցնցուղ էր: Ազդանշան եկավ, որ Հայաստանը կհակազդի: Եթե իր անկախությունը վտանգված լինի, իր հայրենիքը սիրող, Հայաստանի անկախությանը նվիրված մարդիկ կհակազդեն: Շատ դժվար է լինելու հակառակորդի համար նվաճել, ընկճել մեզ: Մենք ազատության, անկախության համը տեսել ենք, մեզնից դա խլել չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում