Փարիզի Սպորտի պալատում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել է 15 մարդ: Նրանցից 5-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պայթյունի պահին շենքում անցկացվել է ֆրանսիական հեղափոխության իրադարձություններին նվիրված «1789. Բաստիլի սիրահարները» մյուզիքլի փորձը:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տեխնիկական աշխատողներից մեկը պատահաբար վառել է ներկայացման մեջ կիրառվող պիրոտեխնիկական սարքավորումները:
Պայթյունին հաջորդած հրդեհը մարելու համար պահանջվել է մոտ 100 հրշեջային միավոր: Դեպքի վայր է եկել նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանյուել Վալսը:
Պայթյունն այնքան հզոր է եղել, որ հարվածի ալիքը զգացվել է հարակից տներում:
Սպորտի պալատի տանիքը մասամբ փլուզվել է:









































