Կիպրոսի նախագահական ընտրություններում առջևում է գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը,– հաղորդում է Politis պարբերականը։ Թեկնածուն հավաքում է 38-40%, ինչը սակայն թույլ չի տա նրան հաղթանակ տանել առաջին փուլում։
Անաստասիադիսի ամենամոտ մրցակիցը Ստավրոս Մալասն է, նրա արդյունքը 27-31% է։ Նրան է սատարում պետության հիմնական ընդդիմադիր կուսակցությունը՝ Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադեմ կուսակցությունը։ Նրանից հետո գալիս է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիկոլաս Պապադոպուլոսը՝ 21,5-24,5% ձայներով։
Համաձայն էքզիտպոլերի տվյալների՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կմրցեն Անաստասիադիսն ու Մալասը, սակայն պաշտոնական տվյալները կհաղորդվեն ավելի ուշ։




































